Մենք փնտրում ենք բարձր որակավորմամբ մասնագետ
բիզնես-խորհրդատուի պաշտոնի համար
Աշխատանքն ընկերությունում
Գրավիչ առաջադրանքներ: Ի-Վի Քոնսալթինգում բիզնես-խորհրդատուի աշխատանքը ներառում է գործունեության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են շուկայի հետազոտությունը և վերլուծությունը, ֆինանսական վերլուծությունը և պլանավորումը, ներդրումայի առաջարկների պատրաստումը, առանձին ճյուղային հետազոտություններ և վիճակագրական տվյալների վերլուծություն. ցանկացած առաջադրանք կատարելիս խրախուսվում է ստեղծագործական մոտեցումը;
Ոչ ստանդարտ դերակատարում: Ի-Վի Քոնսալթինգը յուրաքանչյուր աշխատակցի ապահովում է չկրկնվող հանձնարարություններ, որոնք նպաստում են նրանց հարատեւ մասնագիտական աճին;
Դժվար հաղթահարելի մարտահրավերներ: Մենք մեծապես գնահատում ենք ցանկացած առաջադրանք կատարելիս բարձր որակ ապահովելու աշխատակիցների ձգտումը` ժամանակային շատ խիստ սահմանափակումների պայմաններում;
Յուրահատուկ հնարավորություններ: Մեզ համար ցանկալի հավակնորդը կգնահատի այն աշխատանքային միջավայրը, որտեղ մարդիկ ավելին են, քան ուղղակի աշխատակիցներ:
Մասնագիտական պահանջներ
Ցանկալի է, որ իդեալական թեկնածուն`
- կարողանա դրսևորել
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- վիճակագրական տվյալների հետ աշխատելու ունակություն,
- վերլուծական և հետազոտական ունակություններ,
- խնդիրներ լուծելու ունակություններ,
- համակարգչային հմտություններ,
ունենա
- բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտում ( ցանկալի է մարքեթինգի գծով մասնագիտացում). հավելյալ մաթեմատիկական կամ տեխնիկական կրթությունը առավելություն է,
- 2-4 տարվա աշխատանքային փորձ,
- մեր թիմին միանալու ցանկություն:
Եթե վստահ եք, որ համապատասխանում եք վերոնշյալ պահանջներին և հենց այն մասնագետն եք, ում մենք փնտրում ենք, ապա կապվեք մեզ հետ: Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և տվյալ պաշտոնին հավակնելու Ձեր պատրաստակամությունը ներկայացնող նամակ հետևյալ էլ. հասցեով` info@evconsulting.am. Դիմումներն ընդունվում են մինչև 2009թ. ապրիլի 10-ը: Խնդրում ենք չզանգահարել:
Հարցազրույցի ժամանակ յուրաքանչյուր թեկնածուից կպահանջվի որևէ բիզնես-քեյս կամ տրամաբանական խնդիր լուծել, որոնց օրինակներին կարող եք ծանոթանալ այստեղ>>