Economy and Values Consulting

Այսօրվա անհնարինը հնարավոր կդառնա վաղը:

Ցիոլկովսկի
 
     
 
Balanced Scorecard
 

Balanced Scorecard կամ ցուցանիշների հավասարակշռված համակարգ

Balanced Scorecard կամ ցուցանիշների հավասարակշռված համակարգն աշխարհում ամենահայտնի և կիրառելի կառավարման գործիքներից է: Balanced Scorecard-ը, սկզբնապես ներմուծվելով որպես գործունեության արդյունավետության գնահատման գործիք, այսօր վերածվել է համապարփակ կառավարման համակարգի: Վերջինս ընկերության ռազմավարության իրագործման հարթակ է ստեղծում' միմյանց հետ կապակցելով ընկերության առջև դրված երկարաժամկետ ռազմավարական նպատակներն ու ընկերության առօրյա ընթացիկ գործունեությունը:

Աշխարհում այս լայնորեն տարածված կառավարման համակարգը (զարգացած երկրներում գործող ընկերությունների 65-70%-ը ներդրել և կիրառում են Balanced Scorecard, համաձայն խորհրդատվության բնագավառում համաշխարհային հեղինակություն ունեցող Bain ընկերության կողմից իրականացված հարցման արդյունքների) դեռևս նոր է Հայաստանում:

Ի-Վի Քոնսալթինգը օժանդակում է ընկերություններին BS համակարգի ներդրման գործընթացում' ռազմավարական խորհրդատվության, գործընթացների կազմակերպման և ուղղորդման միջոցով:

Ի-Վի Քոնսալթինգի տնօրեն Մանուկ Հերգնյանը վերջերս ստացել է Kaplan & Norton Balanced Scorecard-ի վկայական: Պրոֆ. Ռոբերտ Կապլանը (Harvard Business School) և պրոֆ. Դեվիդ Նորթոնը (The Palladium Group) BS մեթոդաբանության հիմնադիրներն են:

Մանուկ Հերգնյանը հանդիսանում է Palladium Group-ի կողմից հիմնադրված Execution Premium Community-ի հիմնադիր անդամ:  Այն որակավորված BS մասնագետների ցանց է, որոնք մասնագիտական օժանդակություն են ստանում BS-ի հիմնադիրների կողմից:

 

Կարդացե’ք նաև