Ռազմավարության էությունն ընտրությունն է: Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին բացահայտելու այդ ընտրության էությունը և աջակցում ենք կատարելու հենց այդ ընտրությունը: Առաջարկում ենք գործիքներ, որոնցով մեր հաճախորդները կարող են լավագույնս կիրառել իրենց հիմնարար ունակությունները' մրցակցային առավելության հասնելու համար: Մեր խորհրդատվությունն ու առաջարկվող գործիքները միշտ հիմնվում են փաստերի, մանրակրկիտ վերլուծության և համապարփակ սինթեզի վրա:
Ի-Վի Քոնսալթինգը հաջողությամբ ներմուծեց Balanced Scorecard-ը (հաշվեկշռված ցուցանիշների համակարգը), որն ընկերությունների կառավարման և ռազմավարությունների իրագործման արդյունավետ գործիքակազմ է հանդիսանում: Ի-Վի Քոնսալթինգի ռազմավարական խորհրդատվության ուղղության ղեկավարը հավաստագիր է ստացել այդ մեթոդի հեղինակներ Ռ. Կապլանից (Հարվարդի բիզնես դպրոց) և Դ.Նորտոնից (Պալադիում Գրուփ) :
Ծառայությունները
Միջին և երկարաժամկետ ռազմավարությունների ձևավորում և ռազմավարական պլանների կազմում
Մրցակցային վերլուծություն
Սցենարային պլանավորում
Ռազմավարության իրագործման գործիքների ձևավորում և ներդրում' հիմնվելով Balanced Scorecard մեթոդաբանության վրա
Ռազմավարության և ընթացիկ գործունեության միջև հստակ կապերի սահմանում' օպերացիոն ցուցանիշների համակարգի և այլ գործիքների միջոցով: