Economy and Values Consulting

Այսօրվա անհնարինը հնարավոր կդառնա վաղը:

Ցիոլկովսկի
 
     
 
Ռազմավարություն
 

Ռազմավարական խորհրդատվություն

Ռազմավարության էությունն ընտրությունն է: Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին բացահայտելու այդ ընտրության էությունը և աջակցում ենք կատարելու հենց այդ ընտրությունը: Առաջարկում ենք գործիքներ, որոնցով մեր հաճախորդները կարող են լավագույնս կիրառել իրենց հիմնարար ունակությունները' մրցակցային առավելության հասնելու համար: Մեր խորհրդատվությունն ու առաջարկվող գործիքները միշտ հիմնվում են փաստերի, մանրակրկիտ վերլուծության և համապարփակ սինթեզի վրա:

Ի-Վի Քոնսալթինգը հաջողությամբ ներմուծեց Balanced Scorecard-ը (հաշվեկշռված ցուցանիշների համակարգը), որն ընկերությունների կառավարման և ռազմավարությունների իրագործման արդյունավետ գործիքակազմ է հանդիսանում: Ի-Վի Քոնսալթինգի ռազմավարական խորհրդատվության ուղղության ղեկավարը հավաստագիր  է ստացել այդ մեթոդի հեղինակներ Ռ. Կապլանից (Հարվարդի բիզնես դպրոց) և Դ.Նորտոնից (Պալադիում Գրուփ) : 

Ծառայությունները

          Միջին և երկարաժամկետ ռազմավարությունների ձևավորում և ռազմավարական պլանների կազմում

          Մրցակցային վերլուծություն

          Սցենարային պլանավորում

          Ռազմավարության իրագործման գործիքների ձևավորում և ներդրում' հիմնվելով Balanced Scorecard մեթոդաբանության վրա

          Ռազմավարության և ընթացիկ գործունեության միջև հստակ կապերի սահմանում' օպերացիոն ցուցանիշների համակարգի և այլ գործիքների միջոցով: