|
Ծառայությունների փաթեթ
|
| |
Ծառայությունների փաթեթՏեղական ընկերությունների` աճի և ընդլայնման մեծացող կարիքի հետ մեկտեղ գնալով ավելի բարդ ու խճճված են դառնում նրանց ներդրումային կարիքները: Ի-Վի Քոնսալթինգի ներդրումային խորհրդատվությունը հատուկ մշակված է ընկերությունների բոլոր հիմնական դժվարություններին պատշաճ արձագանքելու նպատակով:
| |
Ներդրումային կարիքի ճշգրտում
|
|
|
Գործընթացի առաջին կենսական քայլն ընկերության ներդրումային կարիքների ճշգրտումն է` ելնելով ընկերության ներդրումային ներուժից և աճի հնարավորություններից: Երբեմն ընկերությունների համար տեսանելի չէ ներդրումը “կլանելու” սեփական ունակությունները, այնինչ չափը գերազանցող ներդրումները կարող են նույնքան կործանարար լինել, որքան դրանց բացակայությունը:
Ի-Վի Քոնսալթինգն օժանդակում է ընկերություններին ճշգրտել իրենց ներդրումային կարիքները` ելնելով ծրագրի և ընկերության ներուժի գնահատականից:
|
| |
|
|
| |
Ձևակերպում
|
|
|
Ներդրումների գործընթացի հաջորդ փուլը ներդրումային կարիքները պոտենցիալ ներդրողներին ճիշտ ներկայացնելն է` տրամադրելով վերլուծությունների և քննության համար անհրաժեշտ տեղեկություններ: Ի-Վի Քոնսալթինգն աջակցում է ընկերություններին «փաթեթավորել» իրենց ներդրումային ծրագրերն այնպես, որ դրանք արդյունավետ կերպով արտացոլեն թե´ ներդրողներին հետաքրքրող խնդիրները և թե´ ընկերության մոտ առկա լավագույն հնարավորությունները:
Այս փուլի մաս է հանդիսանում համալիր ներդրումային առաջարկի կազմումը, որն իր մեջ կներառի շուկայի լիարժեք վերլուծություն և կանխատեսումներ, մրցակիցների վերլուծություն, ծրագրի նկարագրություն և ֆինանսական մոդելավորում:
|
| |
|
|
| |
Գործարքի կնքնման աջակցություն
|
|
|
Ի-Վի Քոնսալթինգն իր հաճախորդներին օժանդակություն է ցուցաբերում ներդրողների հետ բանակցությունների և գործարքի կազմման գործընթացում` օգնելով բանակցություններում շահեկան դիրքերի ձևակերպման և բոլոր հնարավոր օգուտների հայտնաբերման հարցում: Բարդ գործարքներում բազմաթիվ տարբերակների օգուտներն ու ծախքերը հաճախ ակնհայտ չեն, ուստի մենք գործի ենք դնում մեր գիտելիքն ու փորձը ամենաօպտիմալ լուծումներն առաջարկելու համար:
|
| |
|
|
| |
Կատարողականի բարելավում
|
|
|
Ներդրումային ծրագրեր նախաձեռնելով` ընկերությունները հաճախ հայտնվում են գործունեության արդյունավետությունը բարելավելու աճող ճնշման ներքո: Ի-Վի Քոնսալթինգն իր գործիքակազմում ունի լուծումներ, որոնք կարող են նշանակալիորեն բարելավել ընկերությունների արդյունավետությունը: Առաջարկվող գործիքները վերաբերում են ինչպես կարճաժամկետ հատվածում արագ բարեփոխումներին, այնպես էլ երկարաժամկետ հատվածում կառավարման համակարգերի հիմնարար բարեփոխմանը:
|
| |
|
|
|
|
|
|