|
Ընտրված օրինակներ
|
| |
Ներդրումային խորհրդատվության ընտրված օրինակներ
|
Բաժնետիրական կապիտալի ներգրավում, 2007
|
| |
|
Դեղատնային գործունեության ոլորտում առաջատար հայկական ընկերություն
|
| |
Որպես ֆինանսական խորհրդատու օժանդակել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից 4.4մլն Եվրո գումարի ներդրումային միջոցների ներգրավմանը: Ներդրումային միջոցներն ուղղվել են կազմակերպության մանրածախ ցանցի ընդլայնմանն ու ժամանակակից դիստրիբուցիոն կենտրոնի հիմնադրմանը:
|
|
Համակցված ֆինանսավորման ներգրավում, 2010
|
| |
|
Շոկոլադի և քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություն
|
| |
Որպես ընկերության խորհրդատու օժանդակել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից 0.7մլն Եվրո գումարի ներդրումային միջոցների ներգրավմանը` ապահովելու ընկերության ընդլայնումը շոկոլադի և քաղցրավենիքի շուկայում: Ընկերությանը խորհրդատվություն է մատուցվել գոծընթացի ամբողջ ընթացքում, ինչպես նաև ակնկալվում է տրամադրել գործունեության բարելավման օժանդակություն: |
|
Փոխատվական կապիտալի ներգրավում, 2009
|
| |
|
Խոշոր կառուցապատող ընկերություն
|
| |
Տրամադրել է խորհրդատվություն ընկերության ռազմավարության մշակման գործում: Իրականացրել է իրագործելիության համակողմանի վերլուծություն, նախագծել է ընդլայնման ռազմավարություն, ինչպես նաև մշակել է բնակելի և առևտրային համալիրների կառուցապատման ներդրումային նախագիծը: Ընկերությունը միջազգային ինստիտուցիոնալ ներդրողից 5մլն. ԱՄՆ դոլար փոխատվական կապիտալ է ներգրավել ներդրումային նախագծի մշակման փուլում: |
|
Համակցված ֆինանսավորում, 2011
|
| |
|
Շինարարական նյութերի արտադրության ոլորտում առաջատար կազմակերպությունն
|
| |
Խորհրդատվություն է մատուցել ընկերությանը ծրագրի ֆինանսավորման առաջին փուլի ընթացքում` օժանդակելու գիպսի հիմքով արտադրական միավոր ձևավորելու գործում: Ակնկալվում է բազմաղբյուր ֆինանսավորում, որին կմասնակցեն միջազգային ֆինանսական հաստատություններ և սարքավորումների մատակարար երկրների արտահանման խրախուսման բանկեր: |
|
Վաճառքի խորհրդատվություն, 2009
|
| |
|
Բիզնես կենտրոն
|
| |
Իրականացվել է շուկայի վերլուծություն և մշակվել է վաճառքի առաջարկ, որի հիման վրա իրականացվել է 7մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ գործարք: |
|
Կոմերցիոն դյու դիլիջենս (due diligence), 2008
|
| |
|
Միջազգային ֆինանսական հաստատություն
|
| |
Գյուղատնտեսական ոլորտի առաջատար ընկերությունում 7 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների նպատակահարմարության համալիր հետազոտություն: |
|
Փոխատվական կապիտալի ներգրավում, 2008-2009
|
| |
|
Խոշոր դիվերսիֆիկացված ընկերություն
|
| |
Իրականացվել է Հայաստանում լուսաթափանց կառույցների արտադրության իրագործելիության ուսումնասիրություն: Պատրաստվել է ներդրումային ծրագիր և աջակություն է ցուցաբերվել հայկական բանկերից 20 մլն ԱՄՆ դոլար սինդիկացված փոխառու ֆինանսավորում ներգրավելու հարցում: |
|
Փոխատվական կապիտալի ներգրավում, 2008-2009
|
| |
|
Տարաներ արտադրող առաջատար հայկական ընկերություն
|
| |
Մշակել է ընկերության ընդլայնման ներդրումային ծրագիրը` հիմնվելով տեղական և վրաստանյան շուկաների հետազոտության արդյունքների վրա: Ներդրումային ծրագրի հիման վրա ընկերությունը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավել է 3 մլն ԱՄՆ դոլարի փոխատվական կապիտալ: |
|
Փոխատվական կապիտալի ներգրավում, 2009-2010
|
| |
|
Ռուսական խոշոր հոլդինգային ընկերություն
|
| |
Ձևակերպվել է աևտրի կենտրոնի ներդրումային ռազմավարությունը, ինչպես նաև օժանդակություն է ցուցաբերվել միջազգային ֆինանսական հաստատությունների (Սևծովյան առևտրային և զարգացման բանկ, Միջազգային ֆինանսական կորպոռացիա և այլն) հետ բանակացությունների վարման ընթացքում: |
|
|
|
|