|
Ներդրումային որոշումները սահմանում են ընկերության գործունեության ուղղվածությունը: Մենք օժանդակում ենք մեր հաճախորդներին կշռադատված և արդյունավետ ներդրումային որոշումների կայացման գործում: Օգտագործելով միջազգային բարձրակարգ կապերն ու համագործակցության ցանցերը' Ի-Վի Քոնսալթինգը գտնում է մեր հաճախորդների գործունեության ոլորտներին և առանձնահատկություններին առավելագույնս նպատակահարմար ֆինանսավորման աղբյուրներ:
Ծառայություններ
- Ներդրումային ռազմավարությունների ձևավորում և ներդրումային նախագծերի մշակում
- Բիզնես նախագծերի կազմում և իրագործելիության ուսումնասիրությունների իրականացում
- Խորհրդատվություն ձեռքբերումների և կլանումների ոլորտում
- Բիզնեսի գնահատում
- Կապիտալի ներգրավում (բաժնեմասային, պարտքային և խառը ֆինանսավորում)
- Բանակցությունների և գործարքի կնքման գործընթացների աջակցություն:
|
|
|
|
Մեր աշխատանքը
Ի-Վի Քոնսալթինգի օժանդակությամբ իրականացվել է ավելի քան 60 մլն ԱՄՆ դոլարի բաժնետիրական և փոխատվական կապիտալի, ինչպես նաև դրանց տարբեր համակցությունների ձևով ֆինանսական միջոցների ներգրավում:
Ընտրված օրինակները ներառում են ֆինանսավորման բարդ սխեմաներով և սինդիկացված աղբյուրներով գործարքների նկարագրություն:
Ծանոթացեք կոնկրետ օրինակներին
Գործընթացի նկարագրություն
| |
Ներդրումային կարիքի ճշգրտում |
» |
Ձևակերպում |
» |
| |
|
|
|
|
| » |
Գործարքի կնքնման աջակցություն |
» |
Կատարողականի բարելավում |
|
Մեր ներդրումային խորհրդատվությունը հարակից ծառայությունների համալիր փաթեթ է, որը ծածկում է ցանկալի արդյունքների համար կենսական բոլոր ոլորտները:
Ծանոթացեք մանրամասներին
|