Economy and Values Consulting

Վստահիր նրան, ով անցել է դրանով:

Վերգիլիոս
 
     
 
Շուկաների ակնկարկներ
 

Շուկաների ակնարկներ

Ոգելից խմիչքների շուկա (հունվար, 2010)

Վերջին մի քանի տարվա ընթացքում ոգելից խմիչքների հայկական շուկան արագընթաց զարգացման դինամիկա է ցուցաբերում' 25-30% միջին աճի տեմպով (2003-2008թթ. ժամանակահատվածում): Սակայն ոլորտի տպավորիչ աճը 2009-ին վտանգվեց ճգնաժամային դրսևորումներով:

Հյութերի շուկա (դեկտեմբեր, 2009)

Սննդի վերամշակման ոլորտի զարգացմանը զուգընթաց, հյութերի շուկան ևս արձանագրում է նպատակասլաց աճ` 20% տարեկան միջին աճի տեմպով: Այնուամենայնիվ, ճգնաժամը նորանոր մարտահրավերներ է նետում տեղական արտադրողներին, որոնց հնարավոր կլինի դիմագրավել միայն մրցունակության բարձրացման շնորհիվ:

Մանրածախ առևտրի ոլորտ (հունվար, 2009)

Ոլորտի զարգացումը վերջերս խթանվել է օտարերկրյա ներդրումների ներհոսքով, որը նպաստել է մանրածախ առևտրի առավել զարգացած ֆորմատների ու գործունեության արդյունավետ մեթոդների ներմուծմանը: Այդուհանդերձ, ներկայիս տնտեսական ճգնաժամն էական մարտահրավեր է ոլորտի հետագա զարգացման համար, պայմանավորված ոլորտի` բնակչության եկամուտների տատանումների նկատմամբ խոցելիության բարձր աստիճանով:

Մսամթերքի շուկա (հունվար, 2009)

Միսը հայկական խոհանոցի անբաժանելի բաղադրիչներից է, որ տնային տնտեսությունների սպառողական զամբյուղի էական մասն է կազմում: Բնակչության եկամուտների աճին զուգընթաց մսամթերքի սպառման շուկայում արձանագրվում է զարգացման միտում, որը, սակայն, վտանգի տակ է առնվում տնտեսական ճգնաժամի համատեքստում:

Զբոսաշրջության ոլորտ (հունվար, 2009)

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի արագընթաց զարգացումը վկայում է Հայաստանի զբոսաշրջության աճող գրավչության մասին: Վերջինիս նպաստում են երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացումը ամբողջ աշխարհում, ինչպես նաև ընդհանուր ենթակառուցվածքի տարեցտարի բարելավումը: Ոլորտին ևս սպառնում է տնտեսական ճգնաժամով պայմանավորված որոշակի անկում:

Բնակելի, կոմերցիոն և գրասենյակային անշարժ գույքի շուկաներ (հունվար, 2009)

Անշարժ գույքի ոլորտը Հայաստանյան տնտեսության ամենադինամիկ ու նշանակալի առաջընթաց արձանագրած ոլորտներից է, որ առաջ է մղում նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացումը: