EV պարբերական Նորույթ
Ծանոթացեք Ի-Վի Քոնսալթինգի պարբերականի անդրանիկ թողարկմանը, որ նպատակ ունի ծառայել որպես գործարար խնդիրների քննարկման հարթակ: Անդրանիկ թողարկման թեման է շուկայական դիրքավորումը եւ բրենդի զարգացումը: Ծանոթացեք պարբերականի ամբողջական բովանդակությանը >>
Կարդացե'ք Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման միտումները ներկայացնող Ի-Վի Քոնսալթինգի ամփոփ ակնարկները:
Մանրածախ առևտրի ոլորտ
Ոլորտի զարգացումը վերջերս խթանվել է օտարերկրյա ներդրումների ներհոսքով, որը նպաստել է մանրածախ առևտրի առավել զարգացած ֆորմատների ու գործունեության արդյունավետ մեթոդների ներմուծմանը: Այդուհանդերձ, ներկայիս տնտեսական ճգնաժամն էական մարտահրավեր է ոլորտի հետագա զարգացման համար, պայմանավորված ոլորտի` բնակչության եկամուտների տատանումների նկատմամբ խոցելիության բարձր աստիճանով:
Հյութերի շուկա
Սննդի վերամշակման ոլորտի զարգացմանը զուգընթաց, հյութերի շուկան ևս արձանագրում է նպատակասլաց աճ` 20% տարեկան միջին աճի տեմպով: Այնուամենայնիվ, ճգնաժամը նորանոր մարտահրավերներ է նետում տեղական արտադրողներին, որոնց հնարավոր կլինի դիմագրավել միայն մրցունակության բարձրացման շնորհիվ:
Մսամթերքի շուկա
Միսը հայկական խոհանոցի անբաժանելի բաղադրիչներից է, որ տնային տնտեսությունների սպառողական զամբյուղի էական մասն է կազմում: Բնակչության եկամուտների աճին զուգընթաց մսամթերքի սպառման շուկայում արձանագրվում է զարգացման միտում, որը, սակայն, վտանգի տակ է առնվում տնտեսական ճգնաժամի համատեքստում:
Զբոսաշրջության ոլորտ
Հայաստանի զբոսաշրջության ոլորտի արագընթաց զարգացումը վկայում է Հայաստանի զբոսաշրջության աճող գրավչության մասին: Վերջինիս նպաստում են երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացումը ամբողջ աշխարհում, ինչպես նաև ընդհանուր ենթակառուցվածքի տարեցտարի բարելավումը: Ոլորտին ևս սպառնում է տնտեսական ճգնաժամով պայմանավորված որոշակի անկում:
Բնակելի, կոմերցիոն և գրասենյակային անշարժ գույքի շուկաներ
Անշարժ գույքի ոլորտը Հայաստանյան տնտեսության ամենադինամիկ ու նշանակալի առաջընթաց արձանագրած ոլորտներից է, որ առաջ է մղում նաև տնտեսության այլ ճյուղերի զարգացումը:
Ներդրումային քարտեզ
"Ի-Վի Քոնսալթինգ" ընկերությունը հրապարակել է Հայաստանի ներդրումային քարտեզի նոր տարբերակը: Վերջինս օգտակար ուղեցույց է պոտենցիալ ներդրողների համար, որ ներկայացնում է երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակն ու տնտեսության հիմնական ճյուղերի ներդրումային հեռանկարները: