Economy and Values Consulting

Հաղթանակների հաղթանակը ինքն իրեն հաղթելն է:

Վահրամ Փափազյան
 
     
 
Ուղեղային ցանց
 

Ուղեղային ցանց

Մեր դաշնակիցների բիզնես մարտահրավերները հաղթահարելու գործում մեր արդյունավետ աջակցության գրավականն է Ի-Վի Քոնսալթինգի յուրահատուկ ռեսուրսը, որ մենք կոչում ենք ուղեղի ցանց: Ի-Վի Քոնսալթինգի ուղեղային ցանցը համագործակցություն է տարբեր ոլորտներում մասնագիտացած և ընդարձակ փորձառություն ունեցող մասնագետների միջև, որոնք ներդնում են իրենց փորձը և նպաստում խնդիրների արժեքավոր լուծումներ գտնելուն, երբ անհրաժեշտ է դիմագրավել մարտահրավերներին:

Մեր ուղեղային ցանցը կառուցված է Ի-Վի Քոնսալթինգի ստեղծագործ և նորարար հեռանկարների ամուր հիմքերի վրա` մարտահրավեր նետելով ավանդական մտածելակերպին:

Նմանատիպ արժեքները կիսող մեր համախոհները մշտապես Ի-Վի Քոնսալթինգի հետաքրքրության կենտրոնում են: