Economy and Values Consulting

Իմաստությունն անվերջ է:

Լև Տոլստոյ
 
     
 
Մարդիկ
 

Մարդիկ

Մեր գործունեությունը մտավոր ոլորտում է, որի հիմքում մարդիկ են, նրանց կամքն ու բնավորությունը: 

Ի-Վի Քոնսալթինգի գործունեությունը հիմնված է լայն փորձառությամբ, մեծ ունակություններով, միևնույն ժամանակ' խորաթափանցությամբ և ստեղծագործ մտքով օժտված թիմի վրա:  Տնտեսագիտության, բիզնես կառավարման և ֆինանսների բնագավառներում մասնագիտացած Ի-Վի Քոնսալթինգի աշխատակիցները կրթվել և վերապատրաստվել են Հարվարդի,  Օքսֆորդի, Քեմբրիջի, Մոսկվայի պետական համալսարաններում, մասնակցում են առաջատար մասնագիտական վերապատրաստման և հավաստագրման ծրագրերին (ACCA, CIMA, Kaplan&Norton certification) և ունեն թե մասնավոր, և թե հասարակական ոլորտներում գործունեության հարուստ փորձառություն:

Ի-Վի Քոնսալթինգը նաև համագործակցում է տարբեր ոլորտներում մասնագիտացած միջազգային խորհրդատուների և մասնագետների լայն ցանցի հետ' վերջիններիս նեղ մասնագիտական խորը գիտելիքներն առանձին նախագծերում կիրառելու նպատակով:

Մեզ միավորող ուժը կատարելության ձգտումն է: Յուրաքանչյուր նախագծում մենք ձգտում ենք կիրառել ոչ մակերեսային մոտեցումներ և յուրահատուկ լուծումներ: Հաճախորդի վստահությունը անզոհաբերելի արժեքներից է: Բոլոր այս դժվարին նպատակներին մեզ օգնում է հասնել  աշխատանքային ստեղծագործ և ոգեշնչող միջավայրը: