Economy and Values Consulting

Թույլ է այն բիզնեսը, որը չի ստեղծում ոչինչ, բացի փողից:

Հենրի Ֆորդ
 
     
 
Ինքնություն
 

Ինքնություն

Ի-Վի Քոնսալթինգը գործարար խորհրդատվական և ֆինանսական միջնորդի ծառայություններ է մատուցում նորարարության և մրցունակության ձգտող կազմակերպություններին:

Ի-Վի Քոնսալթինգի բիզնես խորհրդատվական գործունեությունն ուղղված է հաճախորդների բիզնես մարտահրավերների և զարգացման խոչընդոտների հաղթահարմանը:

Ի-Վի Քոնսալթինգի ֆինանսական միջնորդի գործունեությունն ուղղված է հաճախորդների ֆինանսական դրության օպտիմալացմանը` արդյունավետ ֆինանսավորման ներգրավման գործընթացին աջակցելու միջոցով:

Ի-Վի Քոնսալթինգն ընդարձակում է մտահորիզոնը իր հետազոտական թևի` Տնտեսություն և Արժեքներ հետազոտական կենտրոնի գործունեության շնորհիվ: Վերջինիս հիմնական մասնագիտացումներն են` մրցունակությունը և տնտեսական զարգացումը, ռազմավարությունը, ներդրումները, սփյուռքի ցանցերը, արժեքները: