Economy and Values Consulting

Իմաստությունն անվերջ է:

Լև Տոլստոյ
 
     
 
Նորություններ
 

Նորություններ

Դեկտեմբեր, 2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը տնտեսական սեմինարի ժամանակ

 

Սույն թվականի դեկտեմբերի 4-ին կառավարող Հանրապետական կուսակցությունը կազմակերպել էր տնտեսական սեմինար, որի ընթացքում քննարկվեց «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության աջակցությամբ մշակված Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը: Սեմինարին մասնակցեցին տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, գործարարներ և տնտեսագետներ: Ռազմավարության մոտեցումները և բովանդակությունը ընդհանուր հավանության արժանացան, և այժմ ռազմավարությունը պետք է մուտք գործի իրագործման փուլ:

Ծանոթացե՛ք միջոցառման մասին ԶԼՄ անդրադարձին՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսություն >>, PanArmenian.Net (անգլերենով) >>, Arka (ռուսերենով) >>, Արմենպրես >>, e-media >>, News.am >>

Հոկտեմբեր, 2011

«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանն «Օրակարգ» տնտեսական օրաթերթին տրված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հիմնական դրույթներին: Կարդացե'ք հարազրույցը >>

«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության աջակցությամբ մշակված ՀՀ Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության հայեցակարգի նախագիծը Երեւանում ներկայացվել է գործարար հանրության քննարկմանը: Ծանոթացե՛ք ԶԼՄ անդրադարձին. Մեդիամաքս >>, Արմենպրես >>, Առկա (ռուսերենով) >>, PanARMENIAN.Net >>

Հունիս, 2011

«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը ՀՀ վարչապետին կից Գիտատեխնիկական խորհրդի նիստում ներկայացրել է Կիրառական քիմիայի ինստիտուտ «ԱՐԻԱԿ» ՓԲԸ զարգացման ծրագիրը: «ԱՐԻԱԿ»-ը քիմիական ռեակտիվների արտադրությունում մասնագիտացած հայկական ընկերություն է, որի ամբողջ արտադրանքն արտահանվում է: Ընկերությանն օժանդակություն ցույց տալու մասին վերջնական որոշումը կկայացվի Կառավարությունում քննարկվելուց հետո: Տե'ս նիստի մասին հաղորդագրությունը >>

Ի-Վի Քոնսալթինգը հրապարակել է «Ղազախստանի տնտեսական նկարագիրը»: Ծանոթացե'ք փաստաթղթին >>

Ի-Վի Քոնսալթինգը հրապարակել է «Ուկրաինայի տնտեսական նկարագիրը»: Ծանոթացե'ք փաստաթղթին >>

Մայիս, 2011

«Ներդրումային խորհրդատվությունը ավելի պահանջված է դառնում Հայաստանում». կարդացե'ք «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը և Banks.am պորտալին հայերեն >>, ռուսերեն >>

Ապրիլ, 2011

Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայկական աշխարհ» հաղորդմանը, որը նվիրված էր Հայաստանում ներդրումներին: Դիտե'ք հաղորդումը >>

Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը Mediamax-ին տված հարցազրույցում քննարկել է առաջին եռամսյակում Հայաստանի մակրոտնտեսական կատարողականը: Ծանոթացեք մանրամասներին >>

Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը News.am-ին տված հարցազրույցում քննարկել է Համաշխարհային ՏՏ զեկույցում Հայաստանի դիրքի հետ մնալու պատճառները: Ծանոթացեք մանրամասներին >>

Փետրվար, 2011

Սույն թվականի փետրվարի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի և Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի հետ Ի-Վի Քոնսալթինգի հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում պղնձաձուլարան հիմնելու իրագործելիության ուսումնասիրության հիմնական արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է Ի-Վի Քոնսալթինգի և Մեծ Բրիտանիայում գործող Սեյնթ Բարբարա ընկերության համատեղ ջանքերով: Ծրագրի հետագա զարգացումների վերաբերյալ կլուսաբանվի շուտով:

Հունվար, 2011

Հայաստանի տնտեսական իրավիճակի և առկա խնդիրների վերաբերյալ իր տեսակետն է հայտնել Ի-Վի Քոնսալթինգի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը 1in.am-ին տրված հարցազրույցում: Ծանոթացեք մանրամասներին >>

Դեկտեմբեր, 2010

Կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել է քիմիական արտադրության զարգացման վերաբերյալ զեկույցը: Նիստին մասնակցություն է ունեցել նաև Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը Ծանոթացեք մանրամասներին>>

Դեկտեմբեր, 2010

Ի-Վի Քոնսալթինգ ընկերության կոմղից մշակված «ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» թեմայով վերջերս կազմակերպվել էր սեմինար քննարկում, որին ներկա էին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարներ։ Ծանոթացեք մանրամասներին >>

Դեկտեմբեր, 2010

«Վէմ» ռադիոկայանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Վէմ» ընկերների ակումբը, որի նպատակն է աջակցել ռադիոյի գործունեությանը: Ակումբի աջակիցներից է նաև «Ի-Վի Քոնսալթինգը», իսկ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը հանդիսանում է ակումբի հիմնադիր անդամներից մեկը:

«Վէմը» (FM 101.6) առանձնահատուկ նախաձեռնություն է, որի ներկայացրած մշակութային, հոգևոր և ինտելեկտուալ բնույթի յուրօրինակ բովանդակային հաղորդումները կոչված են լրացնելու տեղեկատվական ոլորտի բացերը և ամրապնդելու ազգային արժեքները:  «Վէմի» հաղորդումները կարելի է լսել նաև օն-լայն - www.vem.am

Նոյեմբեր, 2010

Հայաստանի ՏՏ առանձնահատկությունների և տարածաշրջանային մարտահրավերների վերաբերյալ իրենց տեսակետն են հայտնել «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանն ու   Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը Հենարան մամուլի ակումբում տեղի ունեցած հանդիպմանը: Ծանոթացեք մանրամասներին >>

Հոկտեմբեր, 2010

Հոկտեմբերի 21-ին Հարվարդի բիզնես դպրոցի ներկայացուցիչները կխոսեն "Ինչպես առաջնորդների նոր սերունդ ստեղծել, ովքեր փոխում են աշխարհը" թեմայով: Միջոցառման ներկայացուցիչներն են "Տնտեսություն և արժեքներ" հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն ու "Լույս" հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը:

Հոկտեմբեր, 2010

Հայաստանում մարքեթինգային ոլորտի հիմնախնդիրների և զարգացման հեռանկրաների վերաբերյալ իր տեսակետն է հայտնել «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության մարկետինգային խորհրդատվության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը  «ԿԱՊԻՏԱԼ» բիզնես օրաթերթին տրված հարցազրույցում: Ծանոթացեք մանրամասներին >>

Օգոստոս, 2010

Հայաստանի մրցունակության և մասնավոր հատվածի հիմնահարցերի վերաբերյալ իր տեսակետն է հայտնել «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը, «ԿԱՊԻՏԱԼ» բիզնես օրաթերթին տրված հարցազրույցում: Ծանոթացեք մանրամասներին >>

Օգոստոս, 2010

Հայաստանում ինովացիոն ոլորտի խթանման և պետական աջակցման համապատասխան ռազմավարության վերաբերյալ իր տեսակետն է հայտնել Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, NEWS.am-ին տված հարցազրույցում: Ծանոթացեք մանրամասներին >>

Հուլիս, 2010

Հունիսի 24-26 «Այբ» ակումբի անդամների և ընկերների ընդհանուր հավաքի ընթացքում Ի-Վի Քոնսալթինգը  ներկայացրեց ԱՅԲ դպրոցի կառուցման առաջին փուլի գործունեության ծրագիրը: Ծանոթացեք դպրոցի և ԱՅԲ հիմնադրամի այլ ծրագրերին մանրամասն >>

Հունիս, 2010

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են «Քենդլ» նախագծի ներկա իրավիճակը, նախագծի բիզնես պլանը, հնարավոր կառուցվածքի և տարածքի ընտրության և հատկացման խնդիրները: Նիստին մասնակցություն է ունեցել նաև Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը: Ծանոթացեք մանրամասներին >>

Հունիս, 2010

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՔԵՆԴԼ նախագծի համակարգող խորհուրդ. «Քենդլ» նախագիծը սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների միջազգային կենտրոն է, որի նպատակը միջազգային համագործակցության հիման վրա գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների գերժամանակակից կենտրոնի ստեղծումն է: Խորհրդի կազմում ընդգրկված է նաև Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը: Որոշում >> Խորհրդի անդամներ>>

Մայիս, 2010

Ի-Վի Քոնսալթինգ ընկերության տնօրեն Մ. Հերգնյանը սույն թվականի մայիսի 18-20-ին մասնակցել է "Palladium Group"-ի  ամենամյա "EMEA" գագաթնաժողովին, որ համախմբել էր բազմաթիվ հեղինակավոր գործարարների, ղեկավարների և ոլորտի մասնագետների ' ռազմավարական կառավարման նոր ուղղությունների վերաբերյալ  քննարկումների շուրջ: Ի-Վի Քոնսալթինգը գագաթնաժողովի մասնակիցների շարքում էր' ներկայացնելով ռազմավարական կառավարման համակարգերի ներդրման ոլորտում իր մեկամյա փորձի արյդունքները: Ծանոթացեք մանրամասներին >>

Մայիս, 2010

Հայաստանի կառավարությունը հաստատեց իր մասնակցությունը «Քենդլ» սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների միջազգային կենտրոնի ստեղծմանը, որի գործարար ծրագիրը և իրականացման ռազմավարությունը մշակվել է Ի-Վի Քոնսալթինգի կողմից: Ծրագրի հիմնաքարը միջազգային համագործակցության հիման վրա գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների գերժամանակակից համակարգաստեղծ կենտրոնի ստեղծումն է Հայաստանում: Ծանոթացեք մանրամասներին >>

Ապրիլ, 2010

Global Management Challenge (GMC) - հեղինակավոր գործարար խաղի էությունն ու նշանակությունը պարզաբանում է §Ի-Վի Քոնսալթինգ¦ ընկերության տնօրեն Մ.Հերգնյանը Business Class ամսագրին տրված հարցազրույցում: Ծանոթացե'ք մանրամասներին>>

Մարտ, 2010

«Ազգային Մրցունակությունը որպես օրակարգի ամենաարդիական հիմնախնդիր»: Քննարկման մանրամասները Голос Армении հերթական համարում:

Փետրվար, 2010

«ԱՊՀ, Արեւելյան Եվրոպայի երկրների համեմատ Հայաստանում գիտությանը հատկացվող գումարն ամենաքիչն է», Մ.Հերգնյանի հարցազրույցը NEWS.am-ին:

Փետրվար, 2010

"Հայաստանը տարբեր երկիր է ՔԵՆԴԼ-ով և առանց դրա". "Ի-Վի Քոնսալթինգ" ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի հարցազրույցը Голос Армении օրաթերթին: Ծանոթացեք մանրամասներին >>

Հունվար, 2010

Բրիտանական "Infrastructure Investor" ամսագրի հատուկ թողարկումը նվիրված էր Հայաստանի ենթակառուցվածքային ոլորտին: Թեմայի շրջանակներում հիշատակվել է նաև Ի-Վի Քոնսալթինգը: Ծանոթացեք մանրամասներին >>

Դեկտեմբեր, 2009

Մրցունակության դասեր Հայաստանի ամերիկյան համալսարանում` «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մ. Հերգնյանը դասախոսությամբ հանդես եկավ համալսարանի Բիզնեսի կառավարման ֆակուլտետի  ուսանողների համար:

Դեկտեմբեր, 2009

Ի-Վի Քոնսալթինգը ՀՀ վարչապետին ներկայացրեց Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոն (ՔԵՆԴԼ) ծրագրի բիզնես պլանը: Վերջինս նախատեսում է ստեղծել տարածաշրջանում միակ գերժամանակակից սինքրոտրոնային լույսի աղբյուրը, որը կխթանի ժամանակակից գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների իրականացումը Հայաստանում:

Օգոստոս, 2009

EV-ն վերջերս ներդրել է հեռախոսային հարցումների անցկացման ավտոմատացված CATI համակարգը (computer assisted telephone interviewing - հեռախոսային հարցումներ համակարգչի կիրառմամբ), որը ձեռք է բերվել առաջատար արտադրողից: Ծանոթացեք մանրամասներին >>

Հունիս, 2009

"Ի-Վի Քոնսալթինգ" ընկերությունը հրապարակել է Հայաստանի ներդրումային քարտեզի նոր տարբերակը: Վերջինս օգտակար ուղեցույց է պոտենցիալ ներդրողների համար, որ ներկայացնում է երկրի ընդհանուր տնտեսական իրավիճակն ու տնտեսության հիմնական ճյուղերի ներդրումային հեռանկարները: Ներդրումային քարտեզին ծանոթանալ կարող եք` գրանցվելով մեր կայքում >>

Ապրիլ, 2009

"Ի-Վի Քոնսալթինգ" ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանն ԱրմԻնֆոյի հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում գիտատար տնտեսություն կառուցելու հեռանկարներին: Ծանոթացեք մանրամասներին>>

Հունվար, 2009

Business Class ամսագրում լույս տեսած "Ամպեր երկնաքերերի գլխավերևում" հոդվածը, որի հեղինակն է "Ի-Վի Քոնսալթինգ" ընկերության խորհրդատու Գոհար Մալումյանը, ընդգծում է անշարժ գույքի ոլորտի խոցելիությունը տնտեսական ճգնաժամի պայմաններում: Ծանոթացեք մանրամասներին>>

Դեկտեմբեր, 2008

"Դելովոյ էքսպրես" շաբաթաթերթը բացահայտում է Ի-Վի Քոնսալթինգի որոշ գաղտնիքներ ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի հետ հարցազրույցի ընթացքում: Ծանոթացեք մանրամասներին>>

Նոյեմբեր, 2008

"Business Class" ամսագրում լույս տեսած "Վատ շահույթ" հոդվածը, որի հեղինակներն են Ի-Վի Քոնսալթինգ ընկերության մարքեթինգային խորհրդատվության ուղղության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը և խորհրդատու Լիլիթ Մաթևոսյանը, բացահայտում է "վատ շահույթից" "լավ շահույթի" անցնելու ուղիները: Ծանոթացեք մանրամասներին>>

Սեպտեմբեր, 2008

Անշարժ գույքի ոլորտում Ի-Վի Քոնսալթինգի իրականացրած խորհրդատվական ծրագրերի ընդհանուր փաթեթն անցել է 1մլն քառ. մետրի սահմանագիծը: Ոլորտի ֆինանսական և ռազմավարական աջակցության մեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները հատկապես կարևորվում են ներկայիս միջազգային ճգնաժամի իրավիճակում:

Հունիս, 2008

Ի-Վի Քոնսալիթինգի աջակցությամբ Ալֆա Ֆարմ ՍՊԸ-ն 4.4 մլն Եվրո գումարի ներդրումային միջոցներ է ներգրավել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից: Ներդրումային միջոցները նախատեսվում են Ալֆա Ֆարմ ՍՊԸ մանրածախ ցանցի ընդլայնման և ժամանակակից դիստրիբուցիոն կենտրոնի հիմնադրման համար: