Economy and Values Consulting

Ցանկանում ես խելացի պատասխան ստանալ, հարցրու խելացի:

Գյոթե
 
     
 
Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ
 

Ինքնություն

Ի-Վի Քոնսալթինգը գործարար խորհրդատվական ընկերություն է, որն աջակցում է մրցունակության և նորարարության հաջորդ` ավելի բարձր մակարդակի ձգտող կազմակերպություններին:

Ի-Վի Քոնսալթինգը համագործակցում է բիզնես առաջնորդների և ընկերությունների ղեկավարների հետ` զարգացման հաջորդ մակարդակ անցնելու հնարավորությունները համատեղ բացահայտելու և դրանց հասնելու համար: Նմանատիպ համագործակցություններ Ի-Վի Քոնսալթինգը հաստատում է կառավարման խնդիրների տարբեր և կրիտիկական ոլորտներում` սկսած շուկայի տարբեր հնարավորությունների բացահայտումից մինչև ֆինանսական միջոցների ներգրավումն ու բարդ կառավարման համակարգերի ձևավորումն ու ներդրումը:

Ի-Վի Քոնսալթինգն ընդարձակում է մտահորիզոնը իր հետազոտական թևի` Տնտեսություն և արժեքներ հետազոտական կենտրոնի գործունեության շնորհիվ: Վերջինիս հիմնական մասնագիտացումը մրցունակության ուսումնասիրությունն է: "Տնտեսություն և արժեքներ" հետազոտական կենտրոնը Համաշխարհային տնտեսական Ֆորումի գործընկեր կազմակերպությունն է Հայաստանում: