Ապրիլի 20-ին ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև ստորագրվել են Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակներում ռազմավարությունների իրականացման վերաբերյալ հուշագրեր:
Ի-Վի Քոնսալթինգը աջակցել է կառավարությանը արդյունաբերական քաղաքականության մշակման գործում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ բացման խոսքով, որից հետո «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը հանդես եկավ զեկույցի հիմնական դրույթների ներկայացմամբ:
Ի-Վի Քոնսալթինգը գործարար խորհրդատվական ընկերություն է, որն աջակցում է մրցունակության և նորարարության հաջորդ` ավելի բարձր մակարդակի ձգտող կազմակերպություններին: