Հինգշաբթի սեպտեմբերի 9-ին, ժամը 13:30-ին, «Նովոստի-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի եւ կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման է՝ «2010-2011թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալները եւ Հայաստանի մրցունակության գնահատականը 139 երկրների շարքում: Ծանոթացեք մանրամասներին >>
Ի-Վի Քոնսալթինգ ընկերությունը ներկայացնում է իր պարբերականի անդրանիկ թողարկումը, որ նպատակ ունի ծառայել որպես գործարար խնդիրների քննարկման հարթակ: Որպես անդրանիկ թողարկման թեմա մենք ընտրել ենք շուկայական դիրքավորումը եւ բրենդի զարգացումը: